Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են տեղափոխել դատարան, որտեղ քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի խոսքով՝ Խաչատրյանի առողջական վիճակն այս ընթացքում վատթարացել է, իսկ նրան դատարան տեղափոխելու պատկերը գրեթե նույնն է եղել, ինչ հունիսին։
«Վստահեցնում եմ ձեզ՝ գրեթե նույն պատկերն է, նույնիսկ նույն մարդիկ, նույն եղանակով։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել։ Նրան դարձյալ մեծ դժվարությամբ, պատգարակով են բերել»,- ասել է Սարգսյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ հունիսին ևս Խաչատրյանին պատգարակով տեղափոխել էին դատարան։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ երկու դատավոր մերժել էին կալանավորման միջնորդությունները՝ արձանագրելով, որ նման առողջական վիճակում անձին անազատության մեջ պահելը կարող է խոշտանգման հիմքեր պարունակել։
Սարգսյանի պնդմամբ՝ նախկին նախարարն ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն ունի, սակայն հիվանդության սրացման ժամանակ ցանկացած շարժում ծայրաստիճան ցավոտ է դառնում։
«Նրա ողնաշարին տեղադրված է իմպլանտ, որը շարժվել է, և ցանկացած շարժում սուր ցավեր է առաջացնում։ Այս ընթացքում նրա վիճակն աստիճանաբար վատթարացել է։ Հիմնական հիվանդությունից բացի, նա ունի ուսահոդերի պատռվածքներ, և այս ամենը վիրահատական միջամտություն է պահանջում»,- հայտարարել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...