ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա։ Նա, իբրև խիստ գաղտնիք, ասել է, որ կոնտինգենտում լինելու է նաև մի քանի հազար հայ զինծառայող։ Այս մասին գրում է Panorama.am-ը։
«ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի կազմում 170 հազար զինծառայող կժամանի Ուկրաինա։ Նրանք կտեղակայվեն շփման գծում։ Բայց դա տեղի կունենա միայն պայմանագրի կնքումից հետո։ Իմ կարծիքով, դրա կազմում կլինեն Ֆրանսիայից զորք, այս ակցիայի նախաձեռնողը նախագահ Մակրոնն է, կլինեն Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լատվիայից, Լիտվիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից։ Չի բացառվում նաև Հայաստանից, քանի որ նախագահ Մակրոնը դիմել է Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինը կարծես ասել է՝ այո։ Ասում եմ «սարսափելի գաղտնիք», չի բացառվում, որ մի քանի հազար էլ լինեն Հայաստանից։ Ահա այսպիսի զորախումբ կլինի շփման գծում»,-հայտարարել էր Գորդոնը։
Լրատվամիջոցը Գորդոնի հայտարարությունները մեկնաբանելու համար հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն։
«Մտացածին և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է»,-ի պատասխան հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...
Շիրակի մարզպետը հրաժարական տվեց
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ աԱյս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վ...