Տեսանյութ. ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության
Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, հանրապետության դպրոցներում ազդարարվում է նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ նոր նպատակներով, ձեռքբերումների ու բացահայտումների ակնկալիքով:
Վաղ առավոտից դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների կողքին են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողները։ Սեպտեմբերի 1-ից 11-ը հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն՝ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում, այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:
Ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում ոստիկանության ծառայողներն ապահովելու են հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև կանխարգելելու են անչափահասների մասնակցությամբ հնարավոր իրավախախտումները։
ՆԳՆ ոստիկանությունը ծնողներին հորդորում է տարրական դասարանների աշակերտներին ուղեկցել դպրոց գնալիս և տուն վերադառնալիս՝ նրանց չթողնելով առանց հսկողության։
Վարորդներին կոչ ենք անում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում երթևեկելիս ցուցաբերել առավել զգոնություն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չկայանել արգելված վայրերում։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը հանձնել վարելու իրավունք չունեցող անձանց, այդ թվում՝ անչափահասներին։
Հարգելի՛ քաղաքացիներ, երեխաների անվտանգությունը կախված է նաև յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից։ Համատեղ հոգատարությամբ ու զգոնությամբ ապահովենք նրանց անվտանգ երթևեկությունը դեպի դպրոց և տուն։
Մաղթում ենք բարի և անվտանգ ուսումնական տարի։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...