Պեսկովը հայտնել է՝ ինչպես Պուտինը կխոսի Փաշինյանի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սպասվող զրույցը լինելու է պրագմատիկ և հարգալից, ինչպես ՌԴ ղեկավարի մյուս բոլոր զրուցակիցների հետ զրույցները։
ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Բիշքեկ։ Երեքշաբթի նախատեսված են Ռուսաստանի առաջնորդի և Հայաստանի վարչապետի երկկողմ բանակցությունները։
«Պուտինն իր զրուցակիցների հետ միշտ խոսում է պրագմատիկ, հարգալից։ Նույն կերպ կլինի նաև պարոն Փաշինյանի հետ։ Այնուամենայնիվ, նա մեր հարևան, մեր եղբայրական Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարն է», - «Առաջին ալիքի» եթերում ասել է Պեսկովը՝ խոսելով երկու առաջնորդների սպասվող զրույցի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...