Քաղաքականություն

ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է լրտեսության մեջ․ փաստեր

ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է լրտեսության մեջ․ փաստեր

Չինաստանի պետական Cosco ընկերության առևտրային նավերը համալրված են հատուկ սարքավորումներով, որոնք կիրառվում են հետախուզական նպատակներով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ աղբյուրների՝ նավերի միջոցով իրականացվում է ռազմական ինքնաթիռների ու նավերի կապի գաղտնալսում որոշակի ափամերձ գոտիներում։


Մասնագիտացված տեխնիկական հարթակները Պեկինին հնարավորություն են տալիս տեղեկություններ հավաքել ռազմական կապի համակարգերի և ծածկագրման ոլորտի նոր մշակումների մասին։ Բացի այդ, համակարգը թույլ է տալիս վերահսկել առևտրային և ռազմական նշանակություն ունեցող ծովային հիմնական ուղիները։


Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հերքել է այս պնդումները, իսկ Cosco ընկերությունը պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի ներկայացրել։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2025 թվականի սկզբին Cosco-ն արդեն ներառել էր Չինաստանի զինված ուժերի հետ փոխկապակցված կազմակերպությունների ցանկում։


Լրտեսության վերաբերյալ այս հայտարարությունները հնչում են երկու պետությունների ղեկավարների նախատեսվող բանակցությունների ֆոնին․ սեպտեմբերի վերջին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կողմերը քննարկելու են անվտանգության հարցեր։ Cosco-ի նավերը կանոնավոր մուտք են գործում ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի նավահանգիստներ, իսկ ընկերությունը նաև մասնաբաժին ունի Համբուրգի նավահանգստի տերմինալում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250