Հասարակություն

Նոր որոշում վարորդների համար․ ավտոմեքենաների աղմուկը կստուգվի հատուկ սարքերով․ Վրաստան

Նոր որոշում վարորդների համար․ ավտոմեքենաների աղմուկը կստուգվի հատուկ սարքերով․ Վրաստան

Այսօրվանից տրանսպորտային միջոցների աղմուկը կստուգենք հատուկ դյուրակիր սարքերով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  այս հաղորդագրությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։


Վրաստանի ՆԳՆ-ի լիազորված ստորաբաժանումները, հասարակական կարգի պահպանությունն էլ ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով, ճանապարհային երթևեկության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում առաջացած աղմուկի մակարդակի ստուգումը կիրականացնեն գերատեսչության ձեռք բերած, միջազգային՝ ISO 5130:2019 ստանդարտին համապատասխանող աղմուկի մակարդակի չափման դյուրակիր սարքերի միջոցով։


«Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում առաջացած աղմուկի թույլատրելի նորմերը կարգավորված են Վրաստանի կառավարության համապատասխան որոշմամբ։


Որոշման համաձայն՝ բնակավայրերում գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 08:00-ն, տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցի վարումը, որի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը գերազանցում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմը, առաջացնում է տուգանք 100 լարիի չափով և վարորդական վկայականին շնորհված միավորների նվազեցում 10 միավորով․ նույն արարքի կրկնությունն առաջացնում է տուգանք 200 լարիի չափով և վարորդական վկայականի միավորների նվազեցում 20 միավորով, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ դեպքը՝ տուգանք 300 լարիի չափով և վարորդական վկայականի միավորների նվազեցում 30 միավորով։


Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պահպանման նպատակով, համապատասխան միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության վարչարարությունը և ճանապարհային խախտումներին արձագանքումը շարունակում են ակտիվ ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250