Լատվիան արգելեց մի շարք ռուսական և բելառուսական ապրանքների ներմուծումը
Լատվիայի իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրման արգելքը, որը մշակվել էր երկրի արտաքին գործերի նախարարության կողմից: Սահմանափակումների ցանկում են հայտնվել տպագիր գրքերը, պարբերական մամուլը, պոլիգրաֆիական արտադրանքը, հագուստը, տեքստիլը, կոշկեղենը, գլխարկները, ինչպես նաև խաղալիքներն ու մարզական պարագաները:
Ռիգայում նշում են, որ նախաձեռնության նպատակը սեփական անվտանգության ապահովումն է և նշված երկրների արտահանման եկամուտների կրճատումը: Արգելքը վերաբերում է նաև երրորդ երկրների տարանցմամբ ներկրվող ռուսական ու բելառուսական ծագման ապրանքներին: Միևնույն ժամանակ, Եվրամիության միասնական շուկայի կանոնների համաձայն՝ եթե այդ ապրանքներն արդեն ազատ շրջանառության մեջ են դրվել ԵՄ այլ երկրներում, դրանք կարող են օրինական կերպով մուտք գործել նաև Լատվիա:
Լատվիայի կառավարությունը նախատեսում է պարբերաբար վերլուծել նոր կարգավորման արդյունավետությունը: Առաջին ամփոփ գնահատականը կտրվի մինչև 2027 թվականի մարտի 1-ը, ինչից հետո պարզ կդառնա սահմանափակումների հետագա ճակատագիրը: Մասնագետների գնահատմամբ՝ այս որոշումը հիմնականում քաղաքական ազդակ է, քանի որ 2025 թվականին նշված ապրանքախմբերի ներմուծումը կազմել է Լատվիայի ընդհանուր իմպորտի ընդամենը շուրջ 0,05%-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...