ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պատասխանը Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթացող հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացին և ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա անդամակցության հարցին։
Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրել է իրավական բազան և որևէ խախտում չի արձանագրել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի նկատմամբ։
«Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին»,- ասել է Փաշինյանը՝ խոսելով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին։
Վարչապետն անդրադարձել է նաև ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանը։
Նրա խոսքով՝ եթե Ազգային ժողովը չընդուներ օրենքը, քաղաքացիական հասարակությունը կհավաքեր անհրաժեշտ 350 հազար ստորագրությունը, և օրենքը կրկին չընդունելու դեպքում Հայաստանը ստիպված կլիներ հանրաքվե անցկացնել։
«Փաստացի այդ օրենքի ընդունմամբ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ»,- Պուտինին ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։
«Կոնֆլիկտի շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ իմաստ ունեին։ Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատված, մենք կարծում ենք, որ պետք է իրավիճակին թարմ հայացքով նայել»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ այս պահին Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ավելի վաղ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն դժվարություններ է ստեղծում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։
Պուտինը նաև նշել էր, որ մեկ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է գործող միությունից դուրս գալու մասին հայտարարություն։ Նա Երևանին կոչ էր արել հնարավորինս արագ կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցում՝ նշելով, որ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես է կառուցելու Հայաստանի հետ հետագա հարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...