Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ընդլայնված ձևաչափի նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընկերներին դիմել է հայերենով: Միջոցառմանը ներկա ԱՊՀ անդամ մյուս բոլոր պետությունների ղեկավարները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի նախագահները, իրենց ելույթներն ունեցել են ռուսերենով: Այս մասին գրել է «Ռիա Նովոստի»-ն։
Իր խոսքում Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու առկա միջազգային զարգացումներին: Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։
Այս տարի ՇՀԿ-ում նախագահող երկիրը Ղրղզստանն է: Բիշքեկում անցկացվող գագաթնաժողովին և հարակից միջոցառումներին մասնակցում են 17 պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Հավելենք, որ Հայաստանի վարչապետից բացի՝ Հնդկաստանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները ևս ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզուներով։
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...