Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսահամաժողովային զանգով: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հույս ունենք, որ արդեն վաղը, իսկ վաղը կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ նախատեսված մասը, նա կկարողանա մասնակցել տեսակապով», - լրագրողներին ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
«Դա շատ կարևոր է, դուք գիտեք, որ Հայաստանը կազմակերպության շատ կարևոր մասնակից է», - հավելել Է Պեսկովը:
Հիշեցնենք՝ առավոտյան Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ին քվիդի դրական ախտորոշում է ունեցել և երկու օրով մեկուսացել ու աշխատել է կեցավայրում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։«Հարց...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Մանրամասներ՝ Ռուբեն Վարդանյանի քրեական գործից
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի...