Բայդենը՝ ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի տրամադրման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է համարում Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և հրեական պետության պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդերը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալման օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է։ Թույլ տվեք ևս մեկ անգամ պարզաբանել. անկախ նրանից, թե ինչ կարող է ակնարկել ՄՔԴ-ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև հավասարության նշան չկա։ Մենք միշտ կանգնելու ենք Իսրայելի կողքին՝ նրա անվտանգության սպառնալիքների դեպքում», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը ՄՔԴ-ին պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարարին, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդներին ձերբակալելու օրդեր տալ:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ ջերմամիջուկային պատերազմի վտանգի մասին
ԱՄՆ-ի գործողությունների պատճառով միջազգային հանրությունն այժմ ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենադա...