Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով ՔԿ նորանշանակ նախագահին։
«Արդարություն և արդարադատություն հասկացությունները պետք է լինեն համարժեք, որովհետև որոշակի քննարկումներ կան այդ մասին, թե ինչքանով է արդարությունը և արդարադատությունը նույնը:
Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը պետք է լինեն նույնական, և իհարկե, դա միայն Քննչական կոմիտեի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում և ձեզ, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս հարցում»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Բայդենի կոչը՝ Նեթանյահուին
Մոսկվայում այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է...
Քոչարյանի գործով դատավորը՝ ՔՊ խմբակցության անդամ լինելու մասին
Այսօր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատեց, որ 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմա...