ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավարների կենսագրությունները։
«Մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին՝ ՔԿ նախագահ և Էդուարդ Հակոբյանին ՊԵԿ նախագահ նշանակելու մասին։ Ե՛վ պարոն Պողոյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար։ Պարոն Պողոսյանը 2 տարի գլխավոր դատախազի տեղկալ է, պարոն Հակոբյանը արդեն 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից էլ առաջ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավապահ համակարգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրը հավանություն տվեց փաթեթին և Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, Էդուրադ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ։ Վարչապետը շնորհավորեց նշանակումների կապակցությամբ։
ՔԿ և ՊԵԿ նորանշանակ նախագահները շնորհակալություն հայտնեցին վարչապետին բարձր վստահության համար։
Նմանատիպ հոդվածներ
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
Բայդենի կոչը՝ Նեթանյահուին
Մոսկվայում այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է...
Քոչարյանի գործով դատավորը՝ ՔՊ խմբակցության անդամ լինելու մասին
Այսօր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատեց, որ 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմա...