ՄՔԴ-ն Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրաման է տվել
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը ՄՔԴ-ին պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարարին, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդներին ձերբակալելու օրդեր տալ:
Խանը կարծում է, որ նրանք բոլորը մեղավոր են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և Գազայի հատվածում իսրայելական ուժերի պատասխան գործողության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների համար:
ՄՔԴ-ի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ Խանը գրում է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սանվարը, խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիան, ինչպես նաև նրա զինվորական ստորաբաժանումների առաջնորդ Մուհամեդ Դիաբ ալ Մասրին մեղավոր են մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական հանցագործությունների համար:
Հայտարարության մեջ Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին մեղավոր են ճանաչել` սովը, որպես պատերազմ վարելու միջոց օգտագործելու, խաղաղ բնակիչների սպանության և այլ ռազմական հանցագործությունների համար:
Այժմ ՄՔԴ դատավորները պետք է որոշեն, թե արդյոք բավարար հիմքեր կան ձերբակալման օրդեր տալու համար:
Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դատարանին գործը քննելու համար: Ինչպես պարզաբանում են BBC-ի թղթակիցները, երբեմն դատախազական հարցման ի հայտ գալու պահից մինչև կալանավորման մասին որոշման կայացումը մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս է անցնում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
Մարությանն ընդունել է Ավինյանի առաջարկը
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկ...
Ներգաղթյալները մեզ պետք են․ Պեսկով
Ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին երկրի դինամիկ զարգացումն ապահովելու համար, Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային ն...
Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց. Փաշինյան
ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խութադյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլայի...