Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ ջերմամիջուկային պատերազմի վտանգի մասին
ԱՄՆ-ի գործողությունների պատճառով միջազգային հանրությունն այժմ ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենադաժան և քաոսային շրջանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Նա հայտարարել Է ԱՄՆ-ի հետ ջերմամիջուկային պատերազմի վտանգի մասին
«Այժմ մենք տեսնում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաքաոսային և դաժան աշխարհը։ Իրավիճակը կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,-ասել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահը:
Նա բացատրել է, որ Միացյալ Նահանգների «անբարեխիղճ հնարքները»՝ հաստատելու իր գերիշխանությունը, և «նրանց առաջացրած բոլոր տեսակի տարաձայնություններն ու առճակատումները» անցել են «պայթյունի կրիտիկական կետը» և վերածվել «անարդար ու սարսափելի պատերազմների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել ավելացնել երկրի ռազմատեխնիկական ներուժը։