ԱԺ նախագահը դեռ Նարեկ Զեյնալյանից և Հովիկ Աղազարյանից հրաժարականի դիմում չի ստացել․ ԶԼՄ
ԱԺ նախագահը դեռ ո՛չ Նարեկ Զեյնալյանից, ո՛չ էլ Հովիկ Աղազարյանից հրաժարականի դիմում չի ստացել: Այս մասին հայտնում է ArmLur-ը։
Ինչպես ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել:
«Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ՝ սոցցանցի իր էջում հրապարակավ հայտնելով այդ մասին, Աղազարյանը, սակայն, համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի որոշումը: Չնայած որ վարչության՝ նոյեմբերի 19-ի կայացած նիստին Հովիկ Աղազարյանը կանչվել է վարչություն, ու նրա մանդատը վայր դնելու որոշումը ՔՊ-ականներն արձանագրել են միաձայն, բայց նա համառում է, թե վարչությունը չի կարող իրեն պարտադրել մանդատը վայր դնել»,- գրել է կայքը:
Լրատվամիջոցը տեղեկացել է, որ ԱԺ նախագահը դեռ Նարեկ Զեյնալյանից և Հովիկ Աղազարյանից մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում չի ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
Բայդենը՝ ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի տրամադրման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է համարում Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի...