Բոլորը պարզապես սպասում են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բոլորը պարզապես սպասում են, մինչև հյուսիսկորեացի զինվորականները սկսեն հարվածներ հասցնել ուկրաինացիներին: Այս մասին նա ասել է իր երեկոյան տեսաուղերձում։


Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան կարող էր կանխարգելիչ հարված հասցնել բոլոր այն հարթակներին, որտեղ ՌԴ-ն կուտակում է ԿԺԴՀ-ի զինվորներին, եթե հնարավորություն լիներ բավական հեռահար հարվածներ հասցնել:


«Մենք կարող էինք կանխարգելիչ հարվածել, եթե ունենայինք այդ հնարավորությունը՝ բավական հեռահար հարվածել։ Եվ դա կախված է գործընկերներից: Բայց դրա փոխարեն Ամերիկան դիտում է, Բրիտանիան դիտում է, Գերմանիան դիտում է։ Բոլորը պարզապես սպասում են, մինչև հյուսիսկորեացի զինվորականները կսկսեն հարվածներ հասցնել ուկրաինացիներին», - ասել է նա։


«Պետք է գործել։ Անհրաժեշտ է, որ պատերազմի էսկալացիայի և ընդլայնման անթույլատրելիության մասին խոսքերը համընկնեն գործողությունների հետ»,-ասել է Զելենսկին:

Քաղաքականություն