Ծանր ձմեռ է սպասվում. The Times

Ուկրաինայում օդային հարձակումների հետևանքով վնասվել կամ ավերվել է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների մոտ 80 տոկոսը, հայտնում է The Times-ը: Տեղեկատվությունը փոխանցում է Rbc.ru-ն: Հաղորդվում է, որ առանց դրանց պատշաճ պաշտպանության երկրին ծանր ձմեռ է սպասվում։


Նման գնահատականով են հանդես եկել Ուկրաինայի իշխանությունները. էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն զգուշացրել է, որ Ուկրաինան գտնվում է հավանաբար երկրի պատմության մեջ ամենածանր ձմռան շեմին: Ըստ նախագահ Վլադիմիր Զելենսկու, ռուսական հարվածների պատճառով ոչնչացվել են բոլոր ջերմային էլեկտրակայանները և ՀԷԿ-ի հզորությունների զգալի մասը, երկրի էներգահամակարգը ոչնչացվել է 80% - ով, իսկ ձմռանը միլիոնավոր մարդիկ կարող են մնալ առանց ջերմության:


The Times-ը գրում է, որ այս տարվա փետրվարին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ճապոնիայի ինժեներները ուկրաինացի գործընկերներին խորհուրդ են տվել ուժեղացնել էներգետիկ օբյեկտների պաշտպանությունը: Ուկրաինայի վերականգնման և ենթակառուցվածքային նախագծերի գործակալության նախկին ղեկավար Մուստաֆա Նայեմը թերթին ասել է, որ նախագիծը հետաձգվել է, քանի որ իշխանությունները հրաժարվել են դրա համար գումար հատկացնել:

Քաղաքականություն

Պատահարներ