Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «UAZ» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Բախման հետևանքով «UAZ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացնում են հերթապահություն:
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ «Dodge»-ի մեջ եղել են օրեր առաջ Վեդիի դպրոցներից մեկում մարմնական վնասվածքներ տստացած և մինչ այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կոմայի մեջ գտվող 10-ամյա երեխայի հարազատները, ովքեր մեկնում էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն 6 օր է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
Վրաերթի է ենթարկել մարդկանց, կոտրել սրճեփ ապարատն ու հայտնվել գազոնում․ կան հոսպիտալացվածներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքուն...
Երևանում բախվել են հարսանիքի մեկնող 3 «Mercedes G 500»
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանո...
Իրանում զոհերի թիվն աճում է
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Այս մա...