Հասարակություն

Երիցվանքի պեղումները նոր գաղտնիքներ են բացահայտել

Երիցվանքի պեղումները նոր գաղտնիքներ են բացահայտել
Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրում հնագիտական պեղումների առաջին փուլն ավարտվել է։ Աշխատանքների արդյունքում նոր տվյալներ են ստացվել դարավոր համալիրի պատմության…

Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրում հնագիտական պեղումների առաջին փուլն ավարտվել է։ Աշխատանքների արդյունքում նոր տվյալներ են ստացվել դարավոր համալիրի պատմության վերաբերյալ:



Հնագետները հուլիս-օգոստոս ամիսներին աշխատել են Երիցվանքի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու տարածքում։



Պեղումների արդյունքները հաստատել են նախկինում եղած ենթադրությունը, որ 10-11-րդ դարերում Երիցվանքը, հավանաբար, շրջապատված է եղել կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի։



Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել նաև համալիրի հետագա զարգացման մասին։ 12-13-րդ դարերում Երիցվանքի հյուսիսային հատվածում կառուցվել է երկհարկանի մատուռ-դամբարան։

N8ZZg5kx52S6EjiJn9BkigFbVFO7WVWsxFA16guO.webp 356.9 KB


Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը՝ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։



Թեև պեղումների առաջին փուլն արդեն ավարտվել է, հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը շարունակվում է։ Հնագետները փորձում են պարզել դրանց պատմությունը, ժամանակագրությունն ու նշանակությունը։



Միաժամանակ աշխատանքներ են ընթանում վանական համալիրի պահպանման և վերականգնման ուղղությամբ։ Պատրաստվում է մեծ եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ փոքր եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250