Վրաերթի է ենթարկել մարդկանց, կոտրել սրճեփ ապարատն ու հայտնվել գազոնում․ կան հոսպիտալացվածներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապա...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
Երևանում բախվել են հարսանիքի մեկնող 3 «Mercedes G 500»
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանո...
Իրանում զոհերի թիվն աճում է
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Այս մա...