Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի։ Արդյունաբերականացման ժամանակաշրջանում Անտարկտիկական թերակղզու սառցադաշտերից սնդիկի արտազատումն աճել է մոտ 5,5 անգամ, իսկ ծովային նստվածքներում դրա կուտակման արագությունը՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ 160%-ով։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Սառցադաշտերի հալոցքի հետ տասնամյակներ շարունակ սառույցի և հողի մեջ «փակված» սնդիկը հալոցքային ջրերի միջոցով կրկին հայտնվում է շրջակա միջավայրում։ Հետազոտությունների համաձայն՝ հատակային նստվածքներում հայտնաբերված սնդիկի մոտ 56%-ն ունի մթնոլորտային ծագում, իսկ մնացած մասը կապված է սառույցների հալոցքի և էրոզիոն գործընթացների հետ։
Միաժամանակ, սառույցից ազատ օվկիանոսի մակերեսի ընդլայնման հետևանքով մթնոլորտի և օվկիանոսի միջև սնդիկի փոխանակումն աճել է շուրջ 350%-ով։ Սա մտահոգիչ է, քանի որ սնդիկը կարող է ներթափանցել Հարավային օվկիանոսի սննդային շղթաներ, կուտակվել ծովային օրգանիզմներում և հետագայում տարածվել ամբողջ էկոհամակարգում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 27-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.50 դրամ է, վ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 25-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.5 դրամ է, վա...
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...