89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը։ Նա 89 տարեկան էր։
Նորվեգիայի թագավորական ընտանիքի հաղորդագրության համաձայն՝ Հարալդ V-ը մահացել է օգոստոսի 28-ին՝ առավոտյան ժամը 06:35-ին, հիվանդանոցում։
«Խորը վշտով հայտնում ենք Նորին Մեծություն թագավոր Հարալդի մահվան մասին»,- ասվում է թագավորական ընտանիքի հաղորդագրությունում։
Վերջին օրերին թագավորի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նա շուրջ 10 օր գտնվում էր Օսլոյի համալսարանական հիվանդանոցում և բուժում էր ստանում արյան հիվանդության պատճառով։
Նախօրեին թագավորական պալատը նրա վիճակը գնահատել էր որպես «ծայրահեղ ծանր»։ Թագավորի ընտանիքի անդամները հավաքվել էին հիվանդանոցում, իսկ Օսլոյում քաղաքացիները ծաղիկներ էին տանում թագավորական պալատի մոտ։
Հարալդ V-ը Նորվեգիայի գահը զբաղեցնում էր 1991 թվականից և Եվրոպայի ամենատարեց պետության ղեկավարն էր։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...