Սպորտ

«Մենք ամբողջ աշխարհի ծաղրանքի առարկան ենք դարձել»․ Դրագոմիրը՝ «Արարատ-Արմենիայից» կրած պարտության մասին․ Armsport.am

«Մենք ամբողջ աշխարհի ծաղրանքի առարկան ենք դարձել»․ Դրագոմիրը՝ «Արարատ-Արմենիայից» կրած պարտության մասին․ Armsport.am
Ռումինական Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախկին նախագահ Դումիտրու Դրագոմիրը խիստ քննադատել է ռումինական ֆուտբոլն ու «Ունիվերսիտատյա Կրայովային» այն բանից հետո, երբ նրանք պարտվեցին…

Ռումինական Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախկին նախագահ Դումիտրու Դրագոմիրը խիստ քննադատել է ռումինական ֆուտբոլն ու «Ունիվերսիտատյա Կրայովային» այն բանից հետո, երբ նրանք պարտվեցին «Արարատ-Արմենիային» և եվրագավաթներից դուրս մնացին:



«Անկեղծ ասած՝ սպասում էի նման ելքի։ Եթե մենք արժանի լինեինք, կանցնեինք հաջորդ փուլ, ամեն ինչ շատ պարզ է։ Ռումինական ֆուտբոլը, ինչպես և մեր հասարակությունը, խորը ճգնաժամի մեջ է։



Մենք ամբողջ աշխարհի ծաղրանքի առարկան ենք դարձել։ Ընդամենը մեկ հարված դարպասին, այն էլ 98-րդ րոպեին՝ 11-մետրանոցի՞ց… Ուղղակի ողբալի է։ «Կրայովան» շատ թույլ թիմ է»,- Fanatik-ի հետ զրույցում ասել է Դրագոմիրը, փոխանցում է Armsport.am-ը։



Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում դրամատիկ պայքարում հաղթահարել է «Ունիվերսիտատյա Կրայովայի» արգելքը։ Հայաստանի չեմպիոնը հաջորդ փուլի ուղեգիրը նվաճել է մրցավարի ավելացրած ժամանակում՝ 90+8-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250