Ռազմական

Ռուսական հարվածից ամբողջությամբ ոչնչացվել է «Խորտիցա» օղու գործարանը․ կորել է մինչև 4 մլն շիշ արտադրանք

Ռուսական հարվածից ամբողջությամբ ոչնչացվել է «Խորտիցա» օղու գործարանը․ կորել է մինչև 4 մլն շիշ արտադրանք
Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Global Spirits խմբին պատկանող «Խորտիցա» օղու գործարանը։ Ընկերությունից հայտնել են, որ արտադրական ձեռնարկությունն այլևս վերականգնման…

Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Global Spirits խմբին պատկանող «Խորտիցա» օղու գործարանը։ Ընկերությունից հայտնել են, որ արտադրական ձեռնարկությունն այլևս վերականգնման ենթակա չէ, փոխանցում է Forbes Ukraine-ը։



Global Spirits-ի տվյալներով՝ գործարանը չորս հարվածի է ենթարկվել, իսկ դրանից հետո բռնկված հրդեհը շարունակվել է առնվազն երեք ժամ։



Հարձակման հետևանքով ընկերությունը կորցրել է մոտ 3-4 միլիոն շիշ պատրաստի արտադրանք, որի համար արդեն վճարված է եղել ակցիզային հարկը։ Արտադրանքի մի մասն ամբողջությամբ այրվել է, մյուս մասը հալվել և ենթակա է ոչնչացման։



Ընկերությունից հայտնել են, որ մեկ շշի միջին արժեքը կազմել է մոտ 100 գրիվնա`  մոտ 817 դրամ:



Զապորոժիեի մարզային իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ օգոստոսի 27-ին հարված է հասցվել մարզի ձեռնարկություններից մեկին, ինչի հետևանքով վնասվել են արտադրական տարածքները և հրդեհ է բռնկվել։



Global Spirits-ը արտադրում է օղի, կոնյակ և գինի։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 87 երկիր։



Ընկերությունում վնասի ընդհանուր չափը դեռ չեն հրապարակել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250