«Ծառուկյանի նկատմամբ անբարո հետապնդում է իրականացվում»․ Իվետա Տոնոյան
Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանություններն անցել են բոլոր հնարավոր «կարմիր գծերը»։ Այս մասին «Հայաստան 2026․ Իրավունքի վախճանը» քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
«Թիվ մեկ սխալն այն էր, որ մենք բոլորս փորձում էինք իշխանությունների գործողություններում և հայտարարություններում տրամաբանության և սթափ մոտեցման տարրեր գտնել, սակայն դրանք դժվար է գտնել։ Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ բոլոր հնարավոր հարթակներում իշխանություններն անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը»,- ասել է Տոնոյանը։
Նա Ծառուկյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես քաղաքական վրեժխնդրություն՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Տոնոյանի խոսքով՝ Ծառուկյանին բերման ենթարկելու ժամանակ առավոտյան ժամը 7։16-ին նրա տուն են մտել ԱԱԾ 30-40 դիմակավորված աշխատակիցներ։ Նա նշել է, որ Ծառուկյանը նախապես սպասել է ուժայինների գալուն և այդ մասին խոսել է նաև մոր հետ՝ խնդրելով չանհանգստանալ։
ԲՀԿ ներկայացուցչի պնդմամբ՝ Ծառուկյանների ընտանիքին պատկանող սեփականության շուրջ տեղի ունեցող գործընթացները սկսվել են ՀԷՑ-ի ազգայնացումից և շարունակվել այլ ընկերությունների նկատմամբ քայլերով։ Նա հայտարարել է, որ «Արարատ ցեմենտի» հետ կապված գործընթացներից հետո գներն աճել են 20 տոկոսով, կոնյակի գործարանում զանգվածային կրճատումներ են ընթանում, իսկ «Մուլտի Վելնեսի» դեպքում Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար շահագործում է ուրիշի սեփականությունը։
Տոնոյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն երկու բողոք է ներկայացվել, և պաշտպանական կողմը շարունակելու է քայլեր ձեռնարկել Գագիկ Ծառուկյանի իրավունքների վերականգնման համար։
«Ժողովրդավարության բաստիոնում մարդու իրավունքներն ու արժանապատվությունն ամեն օր պաշտպանության կարիք ունեն։ Սա ողբերգություն է։ Սա հարվածում է երկրի հեղինակությանը, և դրա շտկման համար տասնյակ տարիներ կպահանջվեն։ Արտասահմանյան ներդրողները չեն կատարի ներդրումներ այս երկրում»,- հայտարարել է Տոնոյանը։
Նա նաև պնդել է, որ իշխանությունները «ազատում են դաշտը թուրք և ադրբեջանցի գործարարների համար»։
Իվետա Տոնոյանը հայտնել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեի կազմը։ Նրա խոսքով՝ կոմիտեն զբաղվելու է ոչ միայն Ծառուկյանի պաշտպանությամբ, այլև Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվող այլ անձանց հարցերով։
Տոնոյանի փոխանցմամբ՝ կոմիտեի կազմում ընդգրկվելու են Հայաստանից և սփյուռքից տարբեր ոլորտներ ներկայացնող տասնյակ հեղինակավոր գործիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...