Գերմանիայից Հայաստան փորձել են մաքսանենգ ճանապարհով մոտ 1 մլն եվրո տեղափոխել․ գումարը թաքցված է եղել հագուստներում
Գերմանիայից Հայաստան մաքսանենգ ճանապարհով շուրջ 956 հազար եվրո տեղափոխելու դեպքով երկու անձ է մեղադրվում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի մայիսի 30-ին Հայաստան ժամանած Նիդերլանդների քաղաքացի Ս․Ն․-ն և ՀՀ քաղաքացի Մ․Ն․-ն, նախնական համաձայնությամբ գործելով միասին, Գերմանիայից Հայաստան են տեղափոխել 956 հազար 400 եվրո կանխիկ գումար՝ առանց այն մաքսային հայտարարագրում նշելու։
Գումարը՝ շուրջ 397 մլն դրամին համարժեք, փաթեթավորված է եղել տարբեր անվանական ծրարներով և թաքցված ուղեբեռներում գտնվող հագուստների տարբեր հատվածներում։
ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննության ժամանակ հայտնաբերել են ամբողջ գումարը, որն առգրավվել է։
Երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար։
Մեղադրյալներից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։
Առգրավված 956 հազար 400 եվրոն ճանաչվել է իրեղեն ապացույց՝ հետագայում դրա հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...