Գերիների հարցով պատասխանատուի կոնտակտները կառավարությունը դեռ չի տրամադրել․ Սիրանուշ Սահակյան․ NEWS.am
ՀՀ կառավարությունը դեռևս չի տրամադրել Բաքվում պահվող հայ գերիների հարցերով պատասխանատու անձի կոնտակտային տվյալները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ՀՀ ԱԳՆ-ի և Գերիների, պատանդների ու անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները, քննարկվել է Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցության ապահովումը։
Սահակյանը պարզաբանել է, որ մինչև ամսվա վերջ պատասխանատու անձի կոնտակտները տրամադրելու ժամկետն առաջարկել էր Վերոնիկա Զոնաբենդը։
«Կառավարության ներկայացուցիչները խոստացել էին տրամադրել՝ հստակեցնելուն պես։ Մինչ այս պահը ոչ, դեռևս չենք ստացել, սակայն հույս ունենք, որ ընդառաջ կգնան տիկին Զոնաբենդի խնդրանքին, այս ընթացքում կհասցնեն հստակեցնել և տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տվյալները»,- ասել է Սահակյանը:
Նա նաև անդրադարձել է Բաքվում պահվող մյուս 15 հայ գերիների գործով ՄԻԵԴ ներկայացվելիք բողոքին՝ նշելով, որ գործն ուղարկման փուլում է, և առաջիկայում այդ մասին հայտարարություն կլինի։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում կայացված դատավճիռները դեռևս չի հաջողվել ստանալ։
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել հայ գերիների դեմ քրեական վարույթների շրջանակում կայացված դատավճիռների պատճենները կամ դրանց ամփոփագրերը։ Դրանք պետք է ներառեն նաև դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...