Ամեն ամիս՝ գրական նոր թեմա․ ի՞նչ են կարդալու դպրոցականները 2026-2027-ին
Ինչպես և նախորդող երկու տարիներին մենք այս տարի շարունակելու ենք ուսումնական տարին որևէ խորագրի ներքո և այդ տրամաբանությամբ իրականացնելու քաղաքականությունը և այս տարին հայտարարել ենք ընթերցանության տարի: Այս մասին այսօր ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը:
Ամբողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր երեխաների ընթերցանության խրախուսման ծրագրերին ու պետք է ասեմ, որ սա ունի ֆունդամենտալ նշանակություն երեխաների առաջադիմության և ցանկացած այլ առարկայից սովորելու արդյունավետության տեսանկյունից և այդ իսկ իմաստով ընթերցանությունը նաև նախատեսված է կառավարության նոր ծրագրում իբրև առաջնահերթ ուղղություններից մեկը:
Սեպտեմբերը կսկսենք մեր էպոսով և Սասնա ծռերը կլինեն նաև մեր դպրոցների համար հիմնական թեմա աշխատելու և ընթերցանության շուրջ աշխատանք տանելու:
Հոկտեմբերը թարգմանական գրականության ամիս կլինի,
նոյեմբերը վեպի միջազգային ամիսն է,
դեկտեմբեր-փետրվարը հեքիաթներին նվիրված կլինի,
մարտին պոեզիայի միջազգային ամիս ենք նախատեսում,
ապրիլը կլինի մանկական գրականության ամիսը,
մայիսը կենսագրականների, հուշագրությունների մոտիվացիոն գրքերի ամիս ինչպես տեսնում եք փորձել ենք այնպես անել որպեսզի տարվա ընթացքում գրականության տարբեր ժանրերը և ստեղծագործելու տարբեր ձև դառնան ավելի տեսանելի մեր երեխաների համար:
Նախարար Ժաննա Անդրեսյանը նաեւ նշեց, որ ուսուցման ծրագրերում ներառվել են նաեւ ԱԲ գործիքները:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...