Իրանում զոհերի թիվն աճում է
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ:
Ավարտվել են փրկարարական աշխատանքները B բլոկում, որտեղ աշխատող 47 մարդուց 30-ը զհվել են, 17-ը՝ վիրավորվել։ C բլոկում, որտեղ արգելափակված էր 22 բանվոր, բոլորը մահացել են:
Ածխահանքը գտնվում է գետնի տակ 250 մետր խորության վրա և ունի 700 մետր երկարություն։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 40 փրկարար։
Թաբասի ածխահանքը, որն ունի ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, Իրանի ամենամեծ և ամենահարուստ ածխային շրջանն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապա...
Պակիստանում ավտոմեքենան, որտեղ եղել է ՌԴ դեսպանը, պայթել է ականի վրա
Պատվիրակության ուղեկցող ավտոմեքենան, որտեղ գտնվում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, պայթել է ականի վրա Պակիստանում, ոստիկաններ...
ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հանքահորում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ․ Իրան
Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ 24 մարդ...