Քաղաքականություն

Լավրովը Հայաստանին զգուշացրել է Ուկրաինայի անցած ճանապարհի մասին

Լավրովը Հայաստանին զգուշացրել է Ուկրաինայի անցած ճանապարհի մասին
Լավրովը իր հարցազրույցներից մեկում Հայաստանի գործընթացները համեմատել է 2013-ի Ուկրաինայի հետ և մեղադրել ԵՄ-ին ընտրական գործընթացներին միջամտելու մեջ Ձեզ չե՞ն հիշեցնում այն գործընթացները, որոնք հիմա…

 Լավրովը իր հարցազրույցներից մեկում Հայաստանի գործընթացները համեմատել է 2013-ի Ուկրաինայի հետ և մեղադրել ԵՄ-ին ընտրական գործընթացներին միջամտելու մեջ 


Ձեզ չե՞ն հիշեցնում այն գործընթացները, որոնք հիմա ընթանում են Հայաստանում, այն գործընթացները, որոնք ընթանում էին Ուկրաինայում 2013 թ.-ին, երբ նույնպես «մարտական միությունների» ձուլում էր տեղի ունենում:



- Արյունալի «մայդանը» սկսելու ձևական առիթը Վ. Յանուկովիչի խնդրանքն էր՝ ոչ թե չեղարկել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլ հետաձգել այն: Որովհետև այնտեղ լիովին ակնհայտ բան կար. եթե Ուկրաինան դառնար Եվրամիության ասոցացված անդամ, նա գրեթե զրոյական մաքսատուրքեր կունենար բոլոր позиция-ներով (ապրանքատեսակներով): Իսկ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակներում նա մեզ հետ նույնպես «զրոներ» ուներ: Մաքսային սահման գոյություն չուներ: Մենք նրանց պարզապես ասացինք, որ եթե իրենք բացեն սահմանը Եվրոպայի հետ, մենք ստիպված կլինենք փակել մեր սահմանը, որովհետև մենք, անդամակցելով ԱՀԿ-ին (WTO), 18 տարի հասնում էինք Եվրոպայից սակագնային պաշտպանության: Եվ հասանք: Եթե դուք լայն բացում եք դռները, ապա ամեն ինչ կհորդի դեպի մեզ:



- Ռուսաստանն անցել է այդ ճանապարհը Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ինչպե՞ս հիմա Հայաստանի հետ թույլ չտալ նույն սխալները, չխզել հարաբերությունները, չկտրել կապերը:



- Մեր կողմից ամեն ինչ արված է: Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են:



Ելնում եմ այն բանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան: Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև: Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «ՌԵԿ»-ի (РЖД) կոնցեսիոն կառավարման ներքո: Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե դրանք առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես դատում այդ կապակցությամբ: Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ պարտք ենք: Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից զատ, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների հոգում: Ես բացառություն չեմ:



Կարելի է հիշել նաև Մոլդովան, որտեղ ընտրություններն անցկացվեցին Եվրոպական միության այնպիսի կատաղի մասնակցությամբ, բայց նույնիսկ դա չօգնեց ստանալ Մոլդովայում ապրող մոլդովացիների ձայների մեծամասնությունը: Ընդամենը 48%-ն էր կողմ Եվրոպական միության ուղղությամբ շարժվելուն և Մ. Գ. Սանդուին նախագահ ընտրելուն: Ամեն ինչ որոշվեց այն տեղամասերի հաշվին, որոնք բացել էին Եվրոպայում՝ երկու հարյուրից ավելի տեղամաս, այնինչ Ռուսաստանում, որտեղ ամենախոշոր սփյուռքն է, բացվել էր ընդամենը երկուսը: Հարյուր հազարավոր ձայներ պարզապես ջնջեցին, թույլ չտվեցին մարդկանց քվեարկել:



Այժմ, ի դեպ, Եվրոպական միությունն այնտեղ ունի մեկ առաքելություն: Դրան նմանատիպ առաքելությունը ս.թ. հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում պայքարում էր «հիբրիդային սպառնալիքների» դեմ: Դա ցավալի է:



Մանավանդ որ, ևս մեկ անգամ՝ և՛ Մոլդովայի, և՛ Հայաստանի դեպքում, Եվրոպական միությունն ուղղակիորեն միջամտում է ընտրական գործընթացներին, փորձում է ազդել: Ճիշտ է, ոչ այնքան լկտիաբար, ինչպես դա 2024 թ.-ին արեցին Ռումինիայում, երբ ոչ մի քարոզչություն չօգնեց, և այն ժամանակ առաջատարին առաջին փուլից հետո «հանեցին տարածությունից»՝ առանց որևէ բացատրության:



Երևի թե Հայաստանում և այլ երկրներում, որոնք սիրաբանում են Եվրոպական միության հետ, կան վերլուծաբաններ: Դրանում ամենևին չեմ կասկածում: Խելացի, ուշադիր մարդիկ պետք է ի վերջո հասկանան, թե իրենից ինչ է ներկայացնում ԵՄ-ն և ինչ օգուտ են իրենք ցանկանում ստանալ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250