Հասարակություն

Կրկնակի անհաջողությունից հետո 80 ուսուցիչ զրկվել է դասավանդելու հնարավորությունից․ Անդրեասյան

Կրկնակի անհաջողությունից հետո 80 ուսուցիչ զրկվել է դասավանդելու հնարավորությունից․ Անդրեասյան
Ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացում գնահատվում են նրանց կարիքները, այդ թվում՝ առարկայական գիտելիքների մակարդակը։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝…

Ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացում գնահատվում են նրանց կարիքները, այդ թվում՝ առարկայական գիտելիքների մակարդակը։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։



Նրա խոսքով՝ ուսուցիչների առարկայական գիտելիքները ստուգելու նպատակով իրականացվում է թեստավորում։ Եթե ուսուցիչը մասնակցում է կամավոր ատեստավորմանը, սակայն չի կարողանում հաջող արդյունք գրանցել, պետությունը նրան վերապատրաստվելու հնարավորություն է տալիս։



Եթե վերապատրաստումից հետո ուսուցիչը կրկին չի կարողանում հաղթահարել անհրաժեշտ շեմը, ապա այլևս չի կարող շարունակել դասավանդել։



Անդրեասյանը հայտնել է, որ այս պահին շուրջ 80 ուսուցչի մասով արդեն կա նման որոշում։



Նախարարն ընդգծել է, որ խոսքը ուսուցչի անձնական կամ մարդկային հատկանիշների գնահատման մասին չէ։



«Կարող է լինել ամենալավ մարդը, բայց ունենալ գիտելիքների խնդիրներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250