Քաղաքականություն

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է գործարար Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այս մասին հայտնել է Նազելի Բաղդասարյանը։ Նրա…

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է գործարար Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այս մասին հայտնել է Նազելի Բաղդասարյանը։



Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ իր հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։



Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը դատարան էր դիմել Նազելի Բաղդասարյանի՝ 2025 թվականի հունիսի 17-ին Ֆեյսբուքում կատարած գրառման պատճառով։ Կարապետյանը պահանջել էր հրապարակային ներողություն, հերքում և 9 միլիոն դրամ փոխհատուցում։



2025 թվականի դեկտեմբերին Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել էր Սամվել Կարապետյանի հայցը։ Դատարանը գտել էր, որ Բաղդասարյանի հրապարակման մեջ բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։



Դրանից հետո Սամվել Կարապետյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այժմ, ըստ Նազելի Բաղդասարյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ևս մերժել է Կարապետյանի բողոքը և առաջին ատյանի վճիռը թողել անփոփոխ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250