Պակիստանում ավտոմեքենան, որտեղ եղել է ՌԴ դեսպանը, պայթել է ականի վրա
Պատվիրակության ուղեկցող ավտոմեքենան, որտեղ գտնվում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, պայթել է ականի վրա Պակիստանում, ոստիկանները վիրավորվել են, դիվանագիտական կորպուսը չի տուժել։ Այս մասին հայտնել Է Իսլամաբադում Ռուսաստանի դեսպանատունը:
Դրա տվյալներով՝ այսօր Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը Պակիստանում մի շարք պետությունների դեսպանների պատվիրակության կազմում մասնակցել է Հայբեր Պահթունհվա նահանգի Սվաթ հովտում զբոսաշրջության զարգացմանը նվիրված համաժողովին, որը կազմակերպել էր Իսլամաբադի առեւտրաարդյունաբերական պալատը:
«Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին ուղեկցորդի ավտոմեքենան պայթել է ականի վրա։ Մի քանի ոստիկաններ վիրավորվել են։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն տուժել»,-Telegram-ալիքում հայտնել է դեսպանատունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապա...
Իրանում զոհերի թիվն աճում է
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Այս մա...
ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հանքահորում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ․ Իրան
Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ 24 մարդ...