Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս քրեական վարույթը Գարեգին Բ-ի բացառիկ տնօրինչական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը միջամտել չի կարող. այսինքն կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող բացառիկ որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, իր տնօրինության մեջ է և պետությունը փորձում է հիմա միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այս ամբողջ պրոցեսը լեգիտիմ պրոցես չէ, ավելին՝ միջազգային Եվրոպական դատարանի որոշումներ կան, որտեղ հստակ սահմանազատվում է, նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է այդ մասին խոսում, որ հստակ պետք է սահման գծվի պետության միջամտության եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին կյանքի միջև։ Իսկ այս դեպքում պետությունը ջնջում է այդ սահմանները»,– ասել է փաստաբանը։
Հիշեցմանը, որ նախորդ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հնարավո՞ր է, որ նոր դատավորը ևս ինքնաբացարկ հայտնի, Ֆանյանը պատասխանեց. «Չենք կարող ասել, գիտեք, որ սա զգայուն գործը, համենայնդեպս տպավորությունը վատը չէ դատավորից, չեմ կարող ասել՝ ինչպիսի որոշում կկայացնի այս գործով»,- ասել է փաստաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...
Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում
Այստեղ հետաքննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա արդեն դարձավ նախա...