ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հանքահորում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ․ Իրան
Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ 24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Տաբաս ածխահանքի երկու բլոկում։ Գործակալության տեղեկություններով՝ պայթյունի ժամանակ այնտեղ աշխատել է 69 հանքափոր։
Տեղի իշխանությունները նախազգուշացրել են, որ տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ մարդիկ կարող են մնալ փլատակներում: Դեպքի վայրում աշխատում են 40 փրկարար և 13 շտապօգնության մեքենաներ:
Հանքահորում տեղի ունեցած պայթյունը հրդեհի չի հանգեցրել, հանքահորում աշխատող մարդկանց շնչահեղձության պատճառ է դարձել թունելներում մեթանի արտանետումը:



Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապա...
Իրանում զոհերի թիվն աճում է
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Այս մա...
ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մխրճվել է բնակչի տան տարածք
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննե...