Քաղաքականություն

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել։ Այս մասին РБК հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ…

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել։ Այս մասին РБК հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ կիրառելի է այն կարծիքը, որ Ռուսաստանը չի կարողանում օգտագործել փափուկ ուժ։


«Քանի որ հիմա փափուկ ուժը միանշանակ դեգրադացվել է մինչև ներքին գործերին միջամտելու ուղիղ մեթոդներ, հավանաբար՝ այո։ Բայց մենք, իհարկե, ունենք դիվերսիոն աշխատանքի փորձ դեռևս նախապատերազմյան ժամանակներից, պատերազմի տարիներին։


Մեր հետախույզներն աշխատել են ամենատարբեր երկրներում, հերոսաբար պաշտպանել են շահերը։ Բայց դա հենց տեղեկատվության հավաքագրում է, հասկանո՞ւմ եք, առաջին հերթին։ Իսկ ահա պետական հեղաշրջումներ կազմակերպե՞լ։ Չենք սովորել», — նշել է Լավրովը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250