Հասարակություն

77 հազար դրամ կրթաթոշակ. Ագրարայինի դոցենտները մագիստրատուրա են ընդունվում

Davit Jalalyan 1 րոպե 129 դիտում
77 հազար դրամ կրթաթոշակ. Ագրարայինի դոցենտները մագիստրատուրա են ընդունվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ:


Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն: Իհարկե, գովելի է, որ նրանք որոշել են իրենց կրթական մակարդակը բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուսման ծարավը չի ստիպել:


Մի կողմից, բուհի համար այնքան անհրաժեշտ ընդունելություն են ապահովում, մյուս կողմից՝ իրենց աշխատավարձին մի փոքր հավելում ապահովում։ Բնականաբար, բուհի աշխատակիցները գերազանց առաջադիմություն կցուցաբերեն եւ կարդարացնեն իրենց՝ ուսանողի բարձր կոչումը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250