Փաշինյանի հայտարարությունները չեն կարող դիտվել որպես հրահանգ. Դատավոր Դոլմազյան
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը արձագանքել է լրագրողի հարցին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ Սամվել Կարապետյանի վերաբերյալ գործի ֆոնին։
Լրագրողի հարցին, թե արդյոք վարչապետի՝ «Սամվել Կարապետյանը պետք է նստի» ձևակերպումը կարող է ճնշում դիտվել գործը քննող դատավորի վրա, Դոլմազյանը նշել է, որ նման հայտարարությունները չեն կարող համարվել հրահանգ։
«Երկրի ղեկավարը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել։ Չի հրահանգում, քանի որ յուրաքանչյուր դատավոր կոնկրետ գործը քննում է կոնկրետ հանգամանքները և քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով»,– ասել է նա։
Դատավորը հավելել է, որ դատավորներն իրենց լիազորությունները ստանձնելիս երդվում են անկախ գործել՝ անկախ նրանից, թե ով է մեղադրյալի աթոռին։
Վահե Դոլմազյանը նաև նշել է, որ նույն կերպ է աշխատել ինչպես նախկինում՝ քննիչ և դատախազ եղած տարիներին, այնպես էլ այժմ՝ դատավորի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...