Ամաչելու պատճառ չունենք. Մերցի կոշտ պատասխանը Թրամփին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը Բեռլինի ջանքերը պաշտպանական ծախսերի ավելացման ուղղությամբ անվանել էր «ծիծաղելի»։ Reuters-ի տվյալներով՝ ռազմական բյուջեների շուրջ քննարկումները սրվել են Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ֆոնին, որտեղ դաշնակիցները ձգտում են ցուցադրել պաշտպանական ներդրումների աճը։ Թրամփն ավելի վաղ խստորեն քննադատել էր դաշինքի գործընկերներին՝ հայտարարելով, որ նրանց ծախսերը մնում են անբավարար, իսկ Գերմանիայի առնչությամբ նշել էր, որ այն երկար տարիներ պաշտպանության ոլորտում ավելի քիչ է ներդրում արել, քան ՆԱՏՕ-ի մյուս անդամները։ Նա նման իրավիճակը «ծիծաղելի» էր անվանել։
Ի պատասխան՝ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան նախատեսում է առաջիկա չորս տարվա ընթացքում կրկնապատկել պաշտպանական բյուջեն։ Ըստ նրա՝ սա երկրի ամենախոշոր ջանքն է պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ, և Բեռլինը «ամաչելու պատճառներ չի տեսնում»։ Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան, որպես ԵՄ խոշորագույն տնտեսություն, գիտակցում է իր պատասխանատվությունը եվրոպական անվտանգության շրջանակում և մտադիր է մինչև 2029 թվականը հասնել ՆԱՏՕ-ի նպատակային մակարդակին՝ ՀՆԱ-ի 3,5%-ին՝ սահմանված ժամկետից շուտ։ Դաշինքի առաջնորդներն ավելի վաղ պայմանավորվել էին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերն հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ի՝ ներառելով հիմնական ռազմական կարիքները՝ սպառազինությունը և անձնակազմը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ներսում տիրող լարվածության ֆոնին Թրամփը բազմիցս քննադատել է դաշնակիցներին, ինչպես նաև հակասական հայտարարություններ է արել եվրոպական երկրների հասցեին, ինչը բարդացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի և եվրոպական առաջնորդների մի մասի միջև։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...