2025-ին ՀԷՑ-ի շահույթն ավելացել է 3 մլրդ դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ աուդիտավորված հաշվետվության տվյալները փաստում են, որ 2024 թվականի համեմատ ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները 2025 թվականի ընթացքում զգալիորեն բարելավվել են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ աուդիտավորված հաշվետվության տվյալները փաստում են, որ 2024 թվականի համեմատ ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները 2025 թվականի ընթացքում զգալիորեն բարելավվել են։ Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:
«Մասնավորապես, 2025 թվականին ընկերության զուտ շահույթը (ֆինանսական արդյունքը) 2024 թվականի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով (16,5%-ով)՝ կազմելով 21 մլրդ ՀՀ դրամ։ Միաժամանակ, հարկ է նշել, որ գնված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարումները նվազել են 9.4 մլրդ ՀՀ դրամով, ինչի արդյունքում ընկերության մարժան նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամով (5,7%-ով)։ Դրական աճ է արձանագրվել նաև «Գործառնական գործունեության արդյունքներ» ցուցանիշի գծով, որը 2025 թվականին 2024 թվականի համեմատ ավելացել է 4.3 մլրդ ՀՀ դրամով (13,7%-ով)։ Վերոնշյալ ցուցանիշները ներկայացնում են ընկերության 2025 թվականի ֆինանսական արդյունքների ամբողջական և փաստացի պատկերը՝ համաձայն հրապարակված աուդիտավորված հաշվետվության։ ՀԷՑ ՓԲԸ-ի 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ հրապարակված աուդիտորական եզրակացությանը կարող եք ծանոթանալ ներկայացված հղմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
«ԱԼԵՔՍ 33»-ի լցակայանը 2.2 մլն դրամով տուգանվել է
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստուգում է անցկացվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբա...
Թուրքիան քայլ է անում դեպի ԵՄ ֆինանսական համակարգ. նպատակ ունի միանալ SEPA-ին
Թուրքիան նպատակ ունի միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն (SEPA) և փոփոխել սեփական օրենսդրությունը՝ Եվրամիության հետ...
Հայաստանի համար ԵՄ-ն նոր առևտրային դուռ է բացում. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Հայաստանի և Եվրոպական Միության միջև կայացած հանդիպումը վերահաստատել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենավստահելի գոր...