Սոլակ գյուղում մեքենա գողացած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Մասիսում
Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ստացված ահազանգով Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչը հայտնել է տան մոտ կայանված իր «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի գողության մասին։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումները արագ արդյունք են տվել՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների և Արարատի մարզի պարեկների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։
Պարզվել է, որ մեքենայի հափշտակությունը կատարել է Սոլակ գյուղի 22-ամյա բնակիչը։ Հուլիսի 1-ին երիտասարդն ու գողացված տրանսպորտային միջոցը հայտնաբերվել են Մասիս քաղաքում և տեղափոխվել Հրազդանի բաժին։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), Հայաստանի Իջևան քաղաքից 14 կմ դեպի հյ...
Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայ...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Ռուսաստանում առաջարկում են սահմանափակել միգրանտների աշխատանքը բժշկության ոլորտում
Պետդումայի պատգամավորները ցանկանում են կրճատել օտարերկրացիների համար հասանելի բժշկական մասնագիտությունների ցանկը՝ արգելե...