Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահի» 10 օբյեկտի՝ հրադադարի խախտումների պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման շուրջ 10 ենթակառուցվածքային օբյեկտի՝ ի պատասխան հրադադարի շարունակական խախտումների և իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակումների։
ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են Բինթ Ջբեյլ, Բեյթ Յահուն, Քունին և Բրաաշիտ բնակավայրերի շրջաններում գտնվող թիրախներին։
Իսրայելական բանակի պնդմամբ՝ թիրախավորված օբյեկտներն օգտագործվել են «Հեզբոլլահի» կողմից անվտանգության գոտում գործող իսրայելցի զինվորների դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով։
Հունիսի վերջին Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում, ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության կարգավորմանն ուղղված շրջանակային համաձայնագիր։ Սակայն «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել էր, որ այդ փաստաթուղթն ուժ չունի՝ այն անվանելով Լիբանանի ինքնիշխանության կորուստ։
Համաձայնագրով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է Իսրայելի անվտանգության գոտու պահպանումը Լիբանանի հարավում, ինչպես նաև, Իսրայելի պնդմամբ, «Հեզբոլլահի» լիակատար զինաթափումը։
Նմանատիպ հոդվածներ
Բելգորոդը հրթիռակոծվել է․ կա զոհ, հազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջրի
Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 3-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքին, հայտնում է տարածաշր...
Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել
Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ հուլիսի 2-ին իրականացված ռուսական հարձակումների զոհերի թիվը հասել է 30-ի։ Եվս 3 մարդ դեռ անհե...
Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոսի» գործարանին
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի Պենզայի մարզում գտնվող «Ֆիզիկական չափու...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...