Սաշիկ Սարգսյանի և «Լիսկայի» որդիներն արդարացվել են. «Հրապարակ»
Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք էր սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը եւս մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նրանք ավելի ուշ կալանքից ազատվել էին։
Հարուցված քրեական գործն այլև չկա․ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ին ասել է, որ արդարացման հիմքով երկուսի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Այդ գործով բազմաթիվ մեղադրյալներ կային, մի մասի վերաբերյալ գործը դատարանում քննվում է, իմ պաշտպանյալի՝ Տիգրան Խաչատրյանի մասով որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ արդարացման հիմքով։ Նույնը նաեւ Հայկ Սարգսյանի մասով, նրա դեպքում միակ ցուցմունքն ոստիկանի ցուցմունքն էր, ան մասին, որ ինքը հասցրել էր երկուսին էլ արարք կատարելիս տեսնել»։
Նմանատիպ հոդվածներ
Մալաթիա-Սեբաստիայում երեխայի առևանգման մասին տեղեկությունը հերքվում է
Վաղ առավոտից Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մանկապա...
Հայտնի է` ինչու են «Ռոսիա Մոլ»-ից տարհանվել քաղաքացիները
ՆԳՆ-ի լրատվական ծառայությունից Auroranews-ին հայտնեցին, որ ահազանգ է ստացվել «Ռոսի-Մոլ»-ում ռումբի առակայության մասին, ո...
Քաղաքապետարանի որոշումը ցնցումների ենթարկված «փոսի» դպրոցի վերաբերյալ
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից...
Վեդիի դպրոցում 2-րդ հարկից ընկած 10-ամյա աղջիկը մահացել է
Այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է սեպտեմբերի 19-ին Վեդիի դպրոցում ընկած և գանգուղեղի վնասվածք ստացած 10-ամյա...