«Փոսի» դպրոցի աշակերտները երկուշաբթի ևս դասի չեն գնա
Երևանի Հակոբ Օշականի անվան, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցում դասապրոցեսը կշարունակվի անցկացվել հեռավար եղանակով: Այս շաբաթվա սկզբին շենքում զգացվել էին ցնցումներ, որից հետո դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը ահազանգել էր Փրկարար ծառայություն և Երևանի քաղաքապետարան, որոշում կայացնելով տարհանել աշակերտներին:
Սեպտեմբերի 11-ին «Auroranews»-ն այցելել էր Հակոբ Օշականի անվան դպրոց իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Մեր այցելության պահին Երևանի քաղաքապետարանի երկրաբանական մասնագիտական խումբն էր աշխատում տեղում՝ խնդիրները պարզելու համար: Գայանե Մկրտչյանը «Auroranews»-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շաբաթվա վերջում երկրաբանական խմբի եզրակացությունը պատրաստ կլինի և երկուշաբթի երեխաները կվերադանան դպրոց:
Երևանի Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Auroranews»-ին հայտնեց, որ երկրաբանական եզրակացությունը դեռևս պատրաստ չէ և երկուշաբթի ևս դասապրոցեսը կանցկացվի հեռավար:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանում. կա զոհ և տուժածներ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Բաքվի և Անկարայի ժամացույցները չեմ հեռացնի. Հանրային ռադիոյի տնօրենի արձագանքը
Այսօր առավոտյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը, ով աշխատում է Հանրային ռադիոյում, հետևյալ գ...
Սաշիկ Սարգսյանի և «Լիսկայի» որդիներն արդարացվել են. «Հրապարակ»
Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են տարհանվել աշակերտները. «փոսի» դպրոցի տնօրենի պարզաբանումը
Երևանի Հակոբ Օշականի անվան, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցում աշակերտներն արդեն երկրորդ օրն է դասի չեն գնում, դա...