«Ես ոչ մեկի փեսան չեմ, 27 տարի դատավոր եմ»․ Սևակ Համբարձումյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր վերաբերյալ հնչող հարցերին ու դատական համակարգի վերաբերյալ գնահատականներին։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ում «փեսան է» Սևակ Համբարձումյանը և ինչպես է դարձել դատավոր։
Ի պատասխան՝ նա ընդգծել է իր երկարամյա փորձը՝ նշելով, որ արդեն 27 տարի է աշխատում է դատավորի համակարգում։
«Ես ոչ մեկի փեսան չեմ, 27 տարի դատավոր եմ»,– ասել է Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ դատական համակարգը իդեալական չէ, ինչպես և ցանկացած այլ համակարգ, սակայն տարիների ընթացքում հազարավոր օրինական և հիմնավորված դատական ակտեր են կայացվում։
«Դա ես չեմ կարծում, թե կոռուպցիայի արդյունքում են, հակառակ դեպքում համապատասխան գնահատականի կարժանանար»,– նշել է նա՝ անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ հարցերին։
Դատավորը հավելել է, որ խնդիրներ ունեցող դատավորներ կարող են լինել, սակայն դա չի նշանակում, որ համակարգը որպես ամբողջություն կոռումպացված է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում նման դեպքերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։
Սևակ Համբարձումյանի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ հասարակության մեծ մասը դժգոհ չէ դատական համակարգից, թեև առանձին դեպքերում քաղաքացիները կարող են չհամաձայնել որոշ դատական ակտերի հետ։
Նա նաև նշել է, որ իր կարծիքով վերջին տարիներին՝ հատկապես 2018-ից հետո, դատական համակարգում որոշակի բարելավումներ են արձանագրվել։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...