Իլոն Մասկը ջնջել է X-ում Բայդենի և Հարիսի նկատմամբ մահափորձերի բացակայության մասին գրառումը և դաս քաղել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ջնջել է X-ում Բայդենի և Հարիսի նկատմամբ մահափորձերի բացակայության մասին գրառումը իր հասցեին քննադատությունից հետո:


Օգտատերերը, որոնք մեկնաբանել են Մասկի գրառումը, գործարարի խոսքերն անվանել են անպատասխանատու, վտանգավոր ու սարսափելի, իսկ ինքը՝ Մասկը, խոստովանել է, որ դաս է քաղել:


«Դե, իմ սովորած դասերից մեկն այն է, որ միայն այն պատճառով, որ ես կատակում եմ ինչ-որ բանի մասին մի խումբ մարդկանց հետ, և նրանք ծիծաղում են, չի նշանակում, որ դա նույյնքան ծիծաղելի կլինի որպես X-ում գրառում», - գրել է Նա:

Քաղաքականություն