ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի բնօրինակ հատվածները
Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ հանրությանն են ներկայացվել հայկական դիցարանի Պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք արդեն ավելի քան մեկ դար ցուցադրվում են հանրահայտ Բրիտանական թանգարանում։
«Ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք մեր գործընկեր Բրիտանական թանգարանի հետ երկարատև համագործակցության արդյունքում ՀՀ-ում տեսնել 19-րդ դարի 70-ական թթ. պատմական Հայաստանից գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված դեմքը և ձեռքը»,- ասել է Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Նշվում է, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նաև թանգարանի հավաքածուից մի շարք ցուցանմուշներ, որոնք ամփոփում են Մայր աստվածության գաղափարը` նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։



Նմանատիպ հոդվածներ
Բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. գլխավոր դատախազությունը մանրամասնում է
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իր...
Ռադիոլուրում կմնա միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը. Արմեն Քոլոյան
Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը News.am-ին հայտնել է, որ կարգադրել է հանել Ռադիոլուրի ս...
Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել. իրավապաշտպան
Րոպեներ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել։ Այսօր ավելի վաղ հա...
Harrods-ի աշխատակիցները նախկին ղեկավար Մուհամեդ Ալ-Ֆայեդին մեղադրում են բազմաթիվ բռնաբարությունների մեջ
Հինգ կանայք պնդում են, որ իրենց բռնաբարել է լոնդոնյան հայտնի Harrods հանրախանութի նախկին սեփականատեր Մոհամմեդ Ալ-Ֆայեդը,...