Աժ նախկին պատգամավորի փեսան 3 տարեկան երեխայի է վրաերթի ենթարկել

Սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ 32-ամյա Արման Պ-ն, նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբոր փեսան, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ-ին։


Ականատեսները ArmLur.am-ին պատմել են, որ վարորդը մեքենայում կնոջ հետ է եղել, մեքենայից շտապ իջել և գրկել է երեխային: Տեսնելով փոքրիկի այլափոխված գլուխը’ սարսափահար հետ է դրել գետնին, ապա օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Մինչ ԲԿ հասնելը՝ երեխան մահացած է եղել:


Հիշեցնենք,որ Shamshyan.com-ը գրել էր,որ սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ-ին։

Քաղաքականություն