Որ քաղաքներն են հավակնում դառնալ Իրանի նոր մայրաքաղաքը
Իրանի իշխանությունները մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար կդիտարկեն Պարսից ծոցի մերձակա քաղաքները: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի նախագահի խոսքով՝ լինելով երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց համար երկրի իշխանությունները լուծում չունեն, բացի մայրաքաղաքային կենտրոնն այլ վայր տեղափոխելուց:
Ավելի վաղ Իրանի նախագահն արդեն հայտարարել էր մայրաքաղաքը տնտեսական և բնապահպանական նկատառումներով տեղափոխելու անհրաժեշտության մասին: